ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պուտինի նավթային երկրորդ հնարքը նույնպես կարող է ձախողվել

Պուտինի նավթային երկրորդ հնարքը նույնպես կարող է ձախողվել
17.06.2020 | 10:03

Իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ տարաձայնություններից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ նավթ գնեց ԱՄՆ-ից: Նա կարող է տապալել և Պուտինի երկրորդ նավթային հնարքը, երբ առաջինը ՕՊԵԿ-ի գործընկեր Սաուդյան Արաբիայի հետ արդեն ձախողվել է՝ գրում է Էգմոնտ Հայդտը Focus-ում: Այս պահին Լուկաշենկոն իշխանության համար պայքար է մղում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Լուկաշենկոն ու Պուտինը տարիներով մերձավոր դաշնակիցներ էին, Լուկաշենկոն բազմիցս քննադատվել է Արևմուտքի կողմից իր ավտորիտար կառավարման համար: Հիմա նա փորձում է ազատվել ռուսական կախումից ու շրջվում է դեպի Արևմուտք: «Հին հարաբերություններն աստիճանաբար փլուզվում են, և կասկած կա, որ Լուկաշենկոն դրսից խրախուսվում է»՝ Bloomberg-ին հարցազրույցում ասել է Կրեմլի նախկին խորհրդական Գլեբ Պավլովսկին: Խզման պատճառը Պուտինի նպատակն է՝ երկու երկրներն ամուր հանգուցել իրար: Նա ձգտում է ստեղծել դաշնային պետություն Բելառուսի հետ, ընդհանուր ինստիտուտներով, նախևառաջ՝ մեկ Կենտրոնական բանկով, որ պատասխանատու է միասնական տարադրամի համար: Լուկաշենկոն լսել չի ուզում, նա զգուշանում է, որ շատ ավելի ուժեղ գործընկերոջ հետ հավանական դաշինքի պարագայում ինքը երկրորդ ջութակ է նվագելու:

Տարաձայնություններից կարող է օգտվել ԱՄՆ-ը: Տարեսկզբին ՌԴ-ն 3/4–ով կրճատեց նավթի մատակարարումը Բելառուսին: Փետրվարին Բելառուս այցելեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: ԱՄՆ-ը կարող է 100% ծածկել Բելառուսի նավթի պահանջարկը՝ ընդունելի գնով՝ խոստացավ Պոմպեոն: Առաջին խմբաքանակը՝ 558000 բարել հում նավթ, որ պիտի վերամշակվի, արդեն ԱՄՆ-ից հասել է Բելառուս: Դա նորություն է երկրի համար: Ռուսաստանից կախումը կրճատելու համար Լուկաշենկոն դիմել է այլ երկրների ևս, օրինակ, Ադրբեջանին ու Սաուդյան Արաբիային: «Լուկաշենկոն գնահատել է այս նավթային պատերազմը իբրև պատիժ և այլևս չի ցանկացել, որ իրեն ստորացնեն»՝ գտնում է Մինսկում գործող Sense Analytics կոնսալտինգային գործակալության հիմնադիր Արտյոմ Շրայբմանը:
Երբ մարտին Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան, չնայած պանդեմիայի պատճառով պահանջարկի անկմանը, բացարձակապես անակնկալ՝ չկարողացան պայմանավորվել հանույթի կրճատումը շարունակելու մասին,՝գները փլուզվեցին: Պուտինը հարկադրված էր արագ զիջել, և ապրիլին՝ Թրամփի ճնշման տակ համաձայնեց նավթի հանույթի կրճատմանը Սաուդյան Արաբիայի հետ համատեղ: Հունիսի 6-ին նավթի հանույթի կրճատման պայմանները երկարացվեցին մինչև հուլիսի վերջ, որ ամրապնդեց նավթի գինը: Ներդրողները հիմա հետևում են նավթային շուկայի իրավիճակին և ուզում են հասկանալ՝ կշարունակվի՞ ճգնաժամը Ռուսաստանի ու Բելառուսի միջև:
Էգմոնտ Հայդտ, Focus


Հ.Գ. «Աշխարհում բավականին շատ բնական գազ կա, և Բելառուսը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել»՝ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Գրոդնենսկի շրջան աշխատանքային այցի ժամանակ: «Փառք Աստծո, աշխարհում բավարար է նաև նավթի պաշարը: Եվ գներն ընդունելի են: Բնական գազն էլ է բավարար, պայքար կա մեր շուկայի համար բնական գազ մատակարարող հիմնական խաղացողների միջև: Այլընտրանք կա, կարելի է գտնել», - ասել է նա՝ դիմելով «Բելնեֆտեհիմ» պետական կոնցեռնի նախագահ Անդրեյ Ռիբակովին: Բատկան չի խզել հարաբերությունները Պուտինի հետ և շարունակում է պայքարը Ռուսաստանից իր ցանկացած գնով նավթ ստանալու համար: Նաև՝ գազ: Բայց հազիվ թե ամերիկյան նավթի գնոդ դարձած Բելառուսին Պուտինը զիջի: Ինչպես Էրդողանը ցանկանում է իր իշխանությունը տարածել Սիրիայի, Իրաքի, Լիբիայի վրա, Պուտինին պետք է Ռուսաստանի հետ ունենալ Բելառուսին ու Ուկրաինային:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ